Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36794/02/22 քաղաքացիական գործով Մոհամմադ Մալեքահմադիի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36794/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անուշ Սամվելի Ադամյանի ընդդեմ Մոհամմադ Մալեքահմադիի՝ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և ի սեփականություն հանձնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր Ա. Մկրտչյան/ 30.09.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին:
Պատասխանողին ուղարկված փոստային ծանուցումները վերադարձվել են դատարան: Վերջիններիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատշած ծանուցված պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի մարտի 7-ին, ժամը 12:20-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`