Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/0031/04/16 սնանկության գործով գրություն:

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


«ԱՎՏՈՄԱՍՏԵՐ» ՍՊԸ
ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ․ Գլաձոր

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է քննվում ԱՎԴ1/0031/04/16 սնանկության գործն ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի դիմումի ընդդեմ «ԱՎՏՈՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ն՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 26․05․2016թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 094-94-93-02, էլ.փոստ՝ snank-dataran@mail.ru/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լիանա Ալիխանյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37494949302

Էլ. փոստ`