Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0056/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Պատասխանող Լորիկ Լևոնի Գիժլարյանին /Տավուշի մարզ, գ.Վերին Կարմիր Աղբյուր, 1-ին փող., տ.1/

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ա.Ղարսլյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0056/02/23 (նախկինում՝ թիվ ՏԴ2/0003/02/09) հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Լորիկ Լևոնի Գիժլարյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2023 թվականի մարտի 21-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):




Դատավորի օգնական Ա.Մարտիրոսյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-29

Էլ. փոստ`