Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/37813/02/21 հրապարակային ծանուցում

01.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Արտակ Ֆելիքսի Մուրադյան
/ք. Երևան, Բաբայան փող., 28շ., բն. 20/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/37813/02/21 քաղաքացիական գործով / ըստ դիմումի «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն)՝ կատարողական թերթ տալու մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ /ք. Երևան, Բաբայան փող., 28շ., բն. 20/
հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «տեղափոխված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 25.01.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 010-441-823 (333)

Էլ. փոստ`