Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ Ե/64236/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Էդգար Գևորգի Ավագյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Երևան համայնքի (այսուհետ՝ նաև Համայնք) ընդդեմ Էդգար Գևորգի Ավագյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ ինքնակամ կառույցը քանդելու և տարածքի նախկին տեսքը վերականգնելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Էդգար Գևորգի Ավագյանի՝ ինքնակամ կառույցը քանդելու և տարածքի նախկին տեսքը վերականգնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 23.03.2023 թվականին, ժամը` 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`