թիվ ԵԴ/32833/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.03.2023
0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/
Պատասխանող՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ
քննող անձ Գրիգոր Ներսիսյան
/ՀՀ, քաղաք Երևան, Մելիք Ադամյան 1/
Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/32833/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «ՀՏ-Պրոեկտ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գ.Ներսիսյանի 20.06.2022թ. կայացրած թիվ ՍՑ-ՆԳ-2022/254 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆ