Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/2157/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հայցվոր` Օֆելյա Խաչիկի Խառատյանի
ներկայացուցիչ՝ Սերինե Մանասյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Աղայան 80/47

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Օֆելյա Խաչիկի Խառատյանի ընդդեմ Սաղաթել Ռազմիկի Ալեքսանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Սեյրան Հովիկի Սարդարյանի` սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ռազմիկի Ալեքսանյանի կողմից ՀՀ Լոռու մարզ, Արջուտ համայնք, թիվ 39 փողոց, թիվ 5 տարածք հասցեում գտնվող ռեստորանային համալիրի վերաբերյալ 29.06.2018 թվականին իրականացված աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 28․03․2023 թվականին, ժամը 10:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:







ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`