Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/3420/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

02.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Երրորդ անձինք՝ Լյովա Հովհաննեսի Ամիրխանյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Կոթի, 13-րդ փող., տուն 16 )





Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/3420/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ընդդեմ Նելլի Հովհաննեսի Ամիրխանյանի, երրորդ անձինք՝ Հովհաննես Սայադի Ամիրխանյանի, Օֆելյա Լենտուշի Ամիրխանյանի, Նազենի Հովհաննեսի Ամիրխանյանի և Լյովա Հովհաննեսի Ամիրխանյանի՝ Նելլի Հովհաննեսի Ամիրխանյանին պատկանող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու և որպես երրորդ անձ համասեփականատերերին ներգրավելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 11-ին, ժամը 14:45-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 27112

Էլ. փոստ`