Թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
03.03.2023
Լուսինե Միրզոյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ա.Ավետիսյան 70, 117 բն.
Թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով ըստ դիմումի՝ Տիգրան Վահանի Բաղդասարյանի ընդդեմ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՀՀ սնանկության դատարանի՝ «Գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին» 12.12.2022 թվականի որոշման դեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր՝ Ա.Ոսկանյան ) 07.02.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374) 49-48-11 (405)), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Դատավորի օգնական` Է. Շահբազյան
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +(374) 49-48-11 (405)
Էլ. փոստ`