Գործ հա. ԵԴ/47171/02/22 Պատասխանող՝ Գևորգ Համբարձումյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նորքի 9-րդ զնգվ., 26շ., 6 բն.
04.03.2023
Որպես պատասխանող կողմ, 2023 թվականի հունիսի 13-ին, ժամը 11:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/47171/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ Գևորգ Ալբերտի Համբարձումյանի՝ 7.870,594 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:
Դատավորի օգնական Անի Թելունց
Հասցե` Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 511-813
Էլ. փոստ`