Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍնԴ/1719/04//20 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

07.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սամսոն Ղուկասյանին
(Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Սևանի 2/4 շենք, բն. 15)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտապան Արսեն Դալլաքյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 05.01.2023 թվականի որոշման դեմ թիվ ՍնԴ/1719/04/20 սնանկության գործով ըստ դիմումի Սարգիս Հայրապետյանի՝ Արսեն Դալլաքյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Սամսոն Ղուկասյանի վերջին հայտնի բնակության վայրը` Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Սևանի 2/4 շենք, բն. 15 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան








Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`