Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23160/02/22 քաղաքացիական գործով «Հով-Նոր» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

10.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23160/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռիո» ՓԲ ընկերության ընդդեմ «Հով-Նոր» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

06.05.2022 թվականին <<Ռիո>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Հով-Նոր>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Փիլոսյանին:
19.05.2022 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Ա. Փիլոսյան/ որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
22.07.2022թ. հայցադիմումը կրկին ներկայացվել է, նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 05.08.2022 թվականին:
Դատարանի 08.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է՝ հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողի գույքի վրա:
Պատասխանողը 09.02.2023թ. ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, սակայն սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի մարտի 28-ին, ժամը 14:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`