Թիվ ԼԴ/1537/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
10.03.2023
Երրորդ անձ՝ Ազատ Միշայի Սարոյանին
հասցեն` ք.Վանաձոր, Թումանյան փողոց, 11 շենք, բն. 140
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ընդդեմ Սոֆիկ Օնիկի Սարոյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Ազատ Միշայի Սարոյանի, Արկադի Ազատի Սարոյանի և Արևիկ Ազատի Սարոայանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 11․04․2023 թվականին, ժամը 14։40-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`