Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0285/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

14.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան «ԱՄԱՐՅԱՆՆԵՐ» ՍՊԸ տնօրեն՝
Արամ Լիբկնեխտի Ամարյանին
(Սյունիքի մարզ, ք. Գորիս, Արևշատ փ., տուն 12)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0285/04/23 սնանկության գործն ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումի ընդդեմ «ԱՄԱՐՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «ԱՄԱՐՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
«ԱՄԱՐՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արամ Ամարյանի կողմից 2023 թվականի փետրվարի 22-ին Դատարան է մուտքագրվել առարկություն՝ «ԱՄԱՐՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին ներկայացված դիմումի վերաբերյալ:
Դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ «ԱՄԱՐՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նշանակվել է դատական նիստ 2023 թվականի փետրվարի 28-ին, ժամը՝ 12:00-ին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում, թիվ 2 դատական նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք, Ջերմուկի խճուղի 8):
Պարտապանի կողմից ներկայացված առարկությունների քննարկման համար 2023 թվականի փետրվարի 28-ին ժամը 12:00-ին նշանակված դատական նիստը Դատարանի արձանագրային որոշմամբ հետաձգվել է և նշանակվել է այլ հերթի՝ 2023 թվականի մարտի 22-ին, ժամը՝ 12:00-ին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում, թիվ 2 դատական նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք, Ջերմուկի խճուղի 8):
Թիվ ՍնԴ/0285/04/22 սնանկության գործով մասին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումի դեմ Պարտապանի կողմից ներկայացված առարկությունների քննարկման համար 2023 թվականի մարտի 22-ին, ժամը՝ 12:00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 20-ին, ժամը՝ 14:30-ին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում, թիվ 2 դատական նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Օտյան 53/2):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0285/04/23 սնանկության գործով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023 թվականի փետրվարի 28-ին Դատարան ներկայացված դիրքորոշման, Դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74 30 08

Էլ. փոստ`