Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/22744/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

15.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Դավիթ Կոլյայի Հովակիմյանին
/ ՀՀ, ք․ Երևան, Դավիթաշեն 4 թղմ.,51/3 շ.,բն.42/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22744/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Դավիթ Կոլյայի Հովակիմյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատարանը 2023թ-ի մարտի 15-ի նախնական դատական նիստում համարել է գործը դատաքննության նախապատրաստված և որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության 2023թ-ի սեպտեմբերի 13-ին, ժամը 11:50-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`