Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3111/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Գառնիկ Սամվելի Արզաքանցյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Անահիտ Աշոտի Մարգարյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Գառնիկ Սամվելի Արզաքանցյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` ամուսնալուծության և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՈՐՈՇԵՑ

1. Անահիտ Աշոտի Մարգարյանի ընդդեմ Գառնիկ Սամվելի Արզաքանցյանի` ամուսնալուծության և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`