Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/0544/02/21 քաղաքացիական գործով պատասխանող ԹԵՀԻՄԵՆ ՍԱՐԳՍԻ ՍՐԱՊՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

17.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԹԵՀԻՄԵՆ ՍԱՐԳՍԻ ՍՐԱՊՅԱՆԻՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տաթևի փող., 16 տ./



ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ4/0544/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերութան ընդդեմ Թեհիմնե Սարգսի Սրապյանի, Դավիթ Վաչագանի Քոչարյանի և Սամվել Գևորգի Ջոթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ գործը քննվելու է պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտի հրապարակումը նշանակվել է 2023 թվականի մարտի 22-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատարավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`