Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0065/02/23 գործով դատական ծանուցում Էդուարդ Կամոյի Հարությունյանին /ք.Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 11-րդ շենք, 6-րդ բնակարան/

17.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ գլխավոր դատախազության և Ձեր կողմից 2023 թվականի մարտի 13-ին ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դիմումի քննարկման կապակցությամբ, որպես դիմող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2023 թվականի ապրիլի 5-ին, ժամը 14:00-ին նշանակված դատական նիստին:
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):
Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե ծանուցված հաշտության համաձայնությունն ստորագրած անձինք կամ նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չեն ներկայացրել դատական նիստը հետաձգելու կամ հաշտության համաձայնության հաստատման հարցն իրենց բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն (…) («Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենք, 19-րդ հոդված, 6-րդ մաս):


Դատավորի օգնական Ա.Մարտիրոսյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-29

Էլ. փոստ`