Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ2/0066/05/21 վարչական գործով

17.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
թիվ ՎԴ2/0066/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2023թ.

Հասցեատեր՝ Էդգար Ենգիբարյան
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք,
Կարեն Դեմիրճյան փողոց, տուն 27

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Անահիտ Վաչագանի Գրիգորյանի ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի և ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Էդգար Վանիկի Ենգիբարյան՝ Էդգար Վանիկի Ենգիբարյանի անվամբ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք, Կարեն Դեմիրճյան փողոց, տուն 27 հասցեում գտնվող հողամասի և դրա վրա առկա շենք շինությունների նկատմամբ 2001 թվականի դեկտեմբերի 6-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 0,438 քմ մակերեսով վարելահողի, 0,262 քմ մակերեսով վարելահողի, 0,157 քմ մակերեսով խոտհարքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումները, Գեղարքունիք համայնքի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 Ա որոշումն անվավեր ճանաչելու և Գեղարքունիքի համայնքապետարանին Լերմենտ Ենգիբարյանի անվամբ գրանցված և հաշվառված կամ սեփականաշնորհված անշարժ գույքերի վերաբերյալ քաղվածք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2023 թվականի ապրիլի 3-ին, ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`