Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/0872/03/20 քաղաքացիական գործով փաստաթղթերի դատարանում դեպոնացված լինելու մասին ծանուցում

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

ԿԴ/0872/03/20

Պատասխանող՝ Նեկտար Խաչատուրի Սաֆարյան
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քարաշամբ,
7 փողոց, 7 տուն

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը
վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ
դիմումը քննության առնելու մասին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանը (այսուհետ` նաև Դատարան)
նախագահությամբ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 15-ին
քննարկելով «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) դիմումի հիման վրա արձակված թիվ ԿԴ/0872/03/20 վճարման կարգադրությունով Ընկերության դիմումը՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1․Գործի դատավարական նախապատմությունը
Ընկերությունը դիմում է ներկայացրել Դատարան՝ Նեկտար Խաչատուրի Սաֆարյանի վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ։
Դատարանի (դատավոր՝ Ա. Սիսակյան) կողմից 26.05.2020 թվականին արձակվել է վճարման կարգադրություն, որը Պարտապանի կողմից ստացվել է 03․12․2020 թվականին և վճարման կարգադրությունը 18․12․2020 թվականին մտել է օրինական ուժի մեջ։
Նշված վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ գրությունը դատավոր՝ Ա. Սիսակյանի աշխատակազմի կողմից Ընկերությանն է ուղարկվել 29․11․2021 թվականին թիվ ԴԴ23-Ե-27286/21 ելից գրությամբ։
Ընկերությունը 04․01․2022 թվականին դիմում է ներկայացրել դատարան կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ, որը դատարանի դատավոր Ա․ Անտոնյանի կողմից 16․02․2022 թվականին կայացված որոշմամբ թողնվել է առանց քննության։
Ընկերությունը 16․03․2022 թվականին դիմում է ներկայացրել դատարան կատարողական թերթը ստանալու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու վերաբերյալ (այսուհետ՝ Դիմում)։
Դիմումը դատավոր Ա․ Մուշեղյանին է մակագրվել 21․03․2022 թվականին, իսկ հիմնական գործը դատավորի աշխատակազմին է հանձնվել 29․03․2022 թվականին։
Դատավոր Ա. Մուշեղյանի 2022 թվականի ապրիլի 8-ից 14-ը արձակուրդում գտնվելու հիմքով որոշումը կայացվել է 2022 թվականի ապրիլի 15-ին:
2․Դիմողի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Ընկերությունը հայտնել է, որ թիվ ԿԴ/0872/03/20 վճարման կարգադրության գործով ըստ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի ընդդեմ Նեկտար Խաչատուրի Սաֆարյանի դատարանի որոշման՝ արձակվել է վճարման կարգադրություն, որը 18․12․2020 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ։
Նշված վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ գրությունը Դատարանից փաստացի ելքագրվել է 29․11․2021 թվականին, իսկ վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ է մտել 18․12․2020 թվականին, որի արդյունքում Ընկերությունը օբյեկտիվ պատճառներով բաց է թողել վերոնշյալ վճարման կարգադրությամբ կատարողական թերթ ստանալու համար դատարան դիմելու ժամկետը։
Խնդրել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, վերականգնել և տրամադրել կատարողական թերթ։
3․Դատարանի իրավական վերլուծությունները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝ (…) առաջին ատյանի դատարանի կայացրած` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու (…) որոշումը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն` կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ` 1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը. 4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
Նույն օրենքի նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Նշված օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ, անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ Դիմողի նման պահանջը կարող է բավարարվել դատարանի կողմից միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում
 դատական ակտի կատարման ժամկետը բաց թողնվելու հարգելի պատճառները դիմումում նշված լինելու,
 Դիմողի ներկայացրած փաստերի հիմքով բացահայտվելու և
 դրանք Դատարանի կողմից հարգելի համարվելուց հետո:
Վերը նշված իրավանորմերի համադրման արդյունքում կատարված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանում է ընդհանուր վարքագծի կանոն՝ պահանջատիրոջ կողմից իր օգտին բավարարված պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթը մեկ տարվա ժամկետում կատարման ներկայացնելու մասին: Միևնույն ժամանակ օրենսդիրը մեկ այլ նորմով սահմանում է այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն (բացառության տեսքով)` Օրենքի 23-րդ հոդվածի ժամկետը չպահպանվելու պարագայում սահմանելով հատուկ նախապայման` ընդհանուր կանոնի խախտման դեպքերում բաց թողնված ժամկետը վերականգնելու տեսքով, սակայն միայն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով:
Վերը նշված նորմերից բխում է, որ կատարողական թերթը դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում չներկայացրած շահագրգիռ անձը, այդ ժամկետը բաց թողնելով և ժամկետը վերականգնելու խնդրանքով դատարան դիմելով, պարտավոր է ապացուցել ներքոհիշյալ փաստերը.
• Սահմանված ժամկետում կատարողական թերթը չի ներկայացվել կատարման,
• Կատարման չներկայացնելու համար եղել են հարգելի պատճառներ:
Ընդ որում, օրենսդիրը չի սահմանել, թե որոնք են համարվում հարգելի պատճառները, որոնց առկայության դեպքում պահանջը կարող է բավարարվել, հետևապես՝ այդ փաստը յուրաքանչյուր գործով կարող է հաստատվել՝ ելնելով տվյալ գործի առանձնահատկություններից:
Դատարանը գտնում է, որ այդ պատճառները կարող է համարվել հարգելի, որոնց առկայության պայմաններում անձը կատարողական թերթը չի ներկայացրել կատարման օբյեկտիվ արգելքներով: Վերը նշված նորմի իմաստով հենց օբյեկտիվ պատճառներն էլ կարող են որակվել որպես հարգելի:
Վերը նշված հոդվածներով սահմանված իրավական նորմերի տրամաբանության լույսի ներքո ուսումնասիրելով սույն դիմումով Ընկերության վկայակոչած փաստարկներն ու այն հաստատող փաստական տվյալները` Դատարանը հաստատված է համարում, որ
1․ Դատարանի (դատավոր՝ Ա. Սիսակյան) կողմից 26.05.2020 թվականին արձակվել է վճարման կարգադրություն,
2․ Վճարման կարգադրությունը Պարտապանի կողմից ստացվել է 05․12․2020 թվականին,
3․ Վճարման կարգադրությունը 18․12․2020 թվականին մտել է օրինական ուժի մեջ։
4․ Վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ գրությունը դատավոր՝ Ա. Սիսակյանի աշխատակազմի կողմից Ընկերությանն է ուղարկվել 29․11․2021 թվականին թիվ ԴԴ23-Ե-27286/21 ելից գրությամբ։
5․ Ընկերությունը 04․01․2022 թվականին դիմում է ներկայացրել Դատարան կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ, որը դատարանի դատավոր Ա․ Անտոնյանի կողմից 16․02․2022 թվականին կայացված որոշմամբ թողնվել է առանց քննության։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԿԴ/0872/03/20 վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ է մտել 18․12․2020 թվականին և նշված վճարման կարգադրությամբ կատարողական թերթ տրամադրելու համար դիմում կարող էր ներկայացվել մինչև 18․12․2021 թվականը, սակայն Վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ գրությունը դատավոր՝ Ա. Սիսակյանի աշխատակազմի կողմից Ընկերությանն է ուղարկվել 29․11․2021 թվականին, Դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես ՝Դիմողն (Ընկերությունը) իր կամքից անկախ պատճառներով է զրկվել կատարողական թերթ ստանալու նպատակով օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու հնարավորությունից, ուստի Դատարանն հանգում է այն եզրակացության, որ դիմողի պահանջը՝ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ ենթակա է բավարարման:
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 119-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ և 360-362-րդ հոդվածներով, Դատարանը`
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու՝ այն վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին, բավարարել:
1.1. Թիվ ԿԴ/0872/03/20 վճարման կարգադրությամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնել և տրամադրել կատարողական թերթ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալու օրվանից յոթնօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ




Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`