Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԿԴ2/1094/03/19քաղաքացիական գործով փաստաթղթերի դատարանում դեպոնացված լինելու մասին ծանուցում

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

ԿԴ2/1094/03/19

Պատասխանող՝ Արտակ Վարդանին Գասպարյան
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան,
Քանաքեռի փողոց, 4 շենք, 19 բնակարան

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը
վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ
դիմումը քննության առնելու մասին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանը (այսուհետ` նաև Դատարան)
նախագահությամբ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 22-ին
քննարկելով «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) դիմումի հիման վրա արձակված թիվ ԿԴ2/1094/03/19 վճարման կարգադրությունով Ընկերության դիմումը՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1․ Գործի դատավարական նախապատմությունը
Ընկերությունը դիմում է ներկայացրել Դատարան՝ Արտակ Վարդանի Գասպարյանի վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ։
Դատարանի (դատավոր՝ Ա. Սիսակյան) կողմից 15.08.2019 թվականին արձակվել է վճարման կարգադրություն, որը Պարտապանի կողմից ստացվել է 16․06․2020 թվականին և վճարման կարգադրությունը 01․07․2020 թվականին մտել է օրինական ուժի մեջ։
Ընկերությունը 05․01․2022 թվականին դիմում է ներկայացրել դատարան կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ, որը դատարանի դատավոր Ա․ Օհանյանի կողմից 14․02․2022 թվականին կայացված որոշմամբ մերժվել է։
Ընկերությունը 15․03․2022 թվականին դիմում է ներկայացրել դատարան կատարողական թերթը ստանալու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու վերաբերյալ (այսուհետ՝ Դիմում)։
Դիմումը դատավոր Ա․ Մուշեղյանին է մակագրվել 15․03․2022 թվականին, իսկ հիմնական գործը դատավորի աշխատակազմին է հանձնվել 08․04․2022 թվականին։
2․ Դիմողի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Ընկերությունը հայտնել է, որ թիվ ԿԴ2/1094/03/19 վճարման կարգադրության գործով ըստ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի ընդդեմ Արտակ Վարդանի Գասպարյանի դատարանի որոշման՝ արձակվել է վճարման կարգադրություն, որը 01․07․2020 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ։
Նշված վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ գրությունը Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույց գործի նյութերում առկա չէ, իսկ վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ է մտել 01․07․2020 թվականին, որի արդյունքում Ընկերությունը օբյեկտիվ պատճառներով բաց է թողել վերոնշյալ վճարման կարգադրությամբ կատարողական թերթ ստանալու համար դատարան դիմելու ժամկետը։
Խնդրել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, վերականգնել և տրամադրել կատարողական թերթ։
3․ Դատարանի իրավական վերլուծությունները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝ (…) առաջին ատյանի դատարանի կայացրած` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու (…) որոշումը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն` կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ` 1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը. 4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
Նույն օրենքի նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Նշված օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ, անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ Դիմողի նման պահանջը կարող է բավարարվել դատարանի կողմից միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում
 դատական ակտի կատարման ժամկետը բաց թողնվելու հարգելի պատճառները դիմումում նշված լինելու,
 Դիմողի ներկայացրած փաստերի հիմքով բացահայտվելու և
 դրանք Դատարանի կողմից հարգելի համարվելուց հետո:
Վերը նշված իրավանորմերի համադրման արդյունքում կատարված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանում է ընդհանուր վարքագծի կանոն՝ պահանջատիրոջ կողմից իր օգտին բավարարված պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթը մեկ տարվա ժամկետում կատարման ներկայացնելու մասին: Միևնույն ժամանակ օրենսդիրը մեկ այլ նորմով սահմանում է այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն (բացառության տեսքով)` Օրենքի 23 հոդվածի ժամկետը չպահպանվելու պարագայում սահմանելով հատուկ նախապայման` ընդհանուր կանոնի խախտման դեպքերում բաց թողնված ժամկետը վերականգնելու տեսքով, սակայն միայն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով:
Վերը նշված նորմերից բխում է, որ կատարողական թերթը դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում չներկայացրած շահագրգիռ անձը, այդ ժամկետը բաց թողնելով և ժամկետը վերականգնելու խնդրանքով դատարան դիմելով, պարտավոր է ապացուցել ներքոհիշյալ փաստերը.
• Սահմանված ժամկետում կատարողական թերթը չի ներկայացվել կատարման,
• Կատարման չներկայացնելու համար եղել են հարգելի պատճառներ:
Ընդ որում, օրենսդիրը չի սահմանել, թե որոնք են համարվում հարգելի պատճառները, որոնց առկայության դեպքում պահանջը կարող է բավարարվել, հետևապես՝ այդ փաստը յուրաքանչյուր գործով կարող է հաստատվել՝ ելնելով տվյալ գործի առանձնահատկություններից:
Դատարանը գտնում է, որ այդ պատճառները կարող է համարվել հարգելի, որոնց առկայության պայմաններում անձը կատարողական թերթը չի ներկայացրել կատարման օբյեկտիվ արգելքներով: Վերը նշված նորմի իմաստով հենց օբյեկտիվ պատճառներն էլ կարող են որակվել որպես հարգելի:
Վերը նշված հոդվածներով սահմանված իրավական նորմերի տրամաբանության լույսի ներքո ուսումնասիրելով սույն դիմումով Ընկերության վկայակոչած փաստարկներն ու այն հաստատող փաստական տվյալները` Դատարանը հաստատված է համարում, որ
1․ Դատարանի (դատավոր՝ Ա. Սիսակյան) կողմից 15.08.2019 թվականին արձակվել է վճարման կարգադրություն,
2․ Վճարման կարգադրությունը Պարտապանի կողմից ստացվել է 16․06․2020 թվականին,
3․ Վճարման կարգադրությունը 01․07․2020 թվականին մտել է օրինական ուժի մեջ։
4․ Վճարման կարգադրությունն օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ գրությունը Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույց գործի նյութերում առկա չէ:
5․ Ընկերությունը 05․01․2022 թվականին դիմում է ներկայացրել Դատարան կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ, որը դատարանի դատավոր Ա․ Օհանյանի կողմից 14․02․2022 թվականին կայացված որոշմամբ թողնվել է առանց քննության։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԿԴ2/1094/03/19 վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ է մտել 01․07․2020 թվականին և նշված վճարման կարգադրությամբ կատարողական թերթ տրամադրելու համար դիմում կարող էր ներկայացվել մինչև 01․07․2021 թվականը, սակայն Վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ գրությունը կողմին ուղարկելու վերաբերյալ ապացույց գործի նյութերում առկա չէ, Դատարանն արձանագրում է, որ Դիմողն (Ընկերությունը) իր կամքից անկախ պատճառներով է զրկվել կատարողական թերթ ստանալու նպատակով օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու հնարավորությունից, ուստի Դատարանն հանգում է այն եզրակացության, որ դիմողի պահանջը՝ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ ենթակա է բավարարման:
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 119-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ և 360-362-րդ հոդվածներով, Դատարանը`
Ո Ր Ո Շ Ե Ց

1. «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու՝ այն վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին, բավարարել:
1.1. Թիվ ԿԴ2/1094/03/19 վճարման կարգադրությամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնել և տրամադրել կատարողական թերթ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալու օրվանից յոթնօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`