Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/9575/02/22

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/9575/02/22
«15» մարտի 2022 թվական


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ն Ի Ս Տ Ի
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Գևորգ Վոլոդյայի Աբրահամյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ. Սարդարապատ, Աբովյան փ., 50 տ.)

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/9575/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Վոլոդյայի Աբրահամյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
Դատարանի 03.02.2023 թվականի վճռով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲ ընկերության հայցը բավարարվել է:
Հայցվորի ներկայացուցիչը 07.03.2023 թվականին դիմում է ներկայացրել Դատարան (Դատարան մուտքագրվել է 14.03.2023 թվականին), որով հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի դրույթները՝ խնդրել է ԱՐԴ/9575/02/22 քաղաքացիական գործով կայացնել լրացուցիչ վճիռ՝ սահմանելով փաստաբանի խելամիտ վարձատրության չափ:
Տեղեկացվում է, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը քննարկելու նպատակով դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 05-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ


Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-27-54

Էլ. փոստ`