Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍՆԴ/1843/04/19 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պարտապան՝ Վահրամ Ասատրյանին
Արարատի մարզ, ք. Մասիս, 6-րդ փողոց, տուն 29

Պարտատեր՝ «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ-ին
ք. Երևան, Կոմիտասի պող. 54, թիվ 150 շինություն

Պարտատեր՝ ՀՀ ՊԵԿ-ին
ք. Երևան, Մ. Խորենացի 3, 7

Պարտատեր՝ «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ին
ք. Երևան, Վարդանանց 13

ՀՀ ոստիկանության «ՃՈ» ծառայությանը
ք. Երևան, Իսակովի 9

Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտին Մանուչարյանին
ք. Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍՆԴ/1843/04/19 սնանկության գործը՝ Վահրամ Ասատրյանի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 29.03.2023թ. ժամը՝ 12:30-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով (Սնանկության մասին ՀՀ օրենքի 89-րդ հոդվածով սահմանված հիմքով):
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`