Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԴ/2043/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

<<_23__>> ___01___ 2023 թ.

Պատասխանող՝ Օֆելյա Սուրենի Ավետիսյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ գ.Արգինա/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/2043/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան/>> ՀՄ-ի ընդդեմ Օֆելյա Սուրենի Ավետիսյանի, երրորդ անձ <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտար Սիրուշ Բարխուդարյան` Արմավիրի մարզի Արգինա համայնքում գտնվող բնակելի տարածքը և տնամերձ հողամասն անժառանգ գույք ճանաչելու և այդ անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի մարտի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` 0231-5-27-54

Էլ. փոստ`