Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/40922/02/19 քաղաքացիական գործով Արևլույս Գաբրիելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40922/02/19

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու
և նախնական դատական նիստ հրավիրելու մասին

15 փետրվարի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ/40922/02/19 քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑ

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Վահան Նվերի Օսեյանի, մասնակցությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայցնող երրորդ անձինք երրորդ անձինք Նվեր Օսեյանի և Արևլույս Գաբրիելյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Դատարանի (դատավոր Ա. Մկրտչյան) 10.06.2021թ. վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 04.02.2022թ. որոշմամբ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարավել է մասնակի, վճիռը բեկանվել է և ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Փիլոսյան/ 13.06.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 03.02.2023թ. մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 10.02.2023թ.:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 411-րդ հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/40922/02/19 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 30.03.2023թ., ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում /ք. Երևան, Հալաբյան 41ա/, դահլիճ թիվ 8:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`