Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0965/02/19

22.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0965/02/19
«20» մարտի 2022 թվական


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ն Ի Ս Տ Ի
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Ռազմիկ Հրաչիկի Բաղումյանին
/հասցե՝ ք.Վաղարշապատ, Վ.Առաջին փ., 41 շ., բն. 16/


ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ1/0965/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Ռազմիկ Հրաչիկի Բաղումյանի և Կարեն Մակիչի Ինանցի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
Դատարանի 10.02.2023 թվականի վճռով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության հայցը բավարարվել է:
Հայցվորի ներկայացուցիչը 16.03.2023 թվականին դիմում է ներկայացրել Դատարան (Դատարան մուտքագրվել է 17.03.2023 թվականին), որով հայտնել է, որ Դատական ակտի ինչպես դատական ծախսերի վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը բաժնում, այնպես էլ` վճռեց մասում դատարանը անդրադարձել է առաջին ատյանի դատարանում հանդես գալու համար փաստաբանի վարձատրության հարցին, սակայն չի անդրադարձել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդես գալու համար փաստաբանի վարձատրության հարցին, այն դեպքում, երբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.11.2021թ. որոշմամբ որոշել էր, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվի գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 196-րդ հոդվածը՝ խնդրել է թիվ ԱՐԴ1/0965/02/19 քաղաքացիական գործով կայացնել լրացուցիչ վճիռ՝ այն է անդրադառնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդես գալու համար փաստաբանի վարձատրության հարցին և Պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել՝ 121.120 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև 28.887 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Տեղեկացվում է, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը քննարկելու նպատակով դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 05-ին, ժամը 14:00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-27-54

Էլ. փոստ`