Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/18484/02/20 քաղաքացիական գործով Արսեն Արագածի Սահակյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18484/02/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

նախնական դատական նիստ նշանակելու մասին

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Արամ Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ/18484/02/20 քաղաքացիական գործին /այսուհետև՝ Քաղաքացիական գործ/ ըստ հայցի Արսեն Արագածի Սահակյանի ընդդեմ Անուշ Լևոնի Սահակյանի, Արմեն Արագածի Սահակյանի, Արտակ Արագածի Սահակյանի՝ փաստացի տիարպետման հիմքով ժառանգության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. հուլիսի 15-ին, ժամը 10:-00 ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`