Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/44160/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Նիկոլայ Արամի Գյուրջյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Շուշանիկ Լյուդվիգի Ստեփանյանի, Մարիամ Լյուդվիկի Ստեփանյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Ազիզ Ցականի Քոչարյանի, Գարեգին Գերասիմի Քոչարյանի, Նիկոլայ Արամի Գյուրջյանի, Գրետա Հայկի Քոչարյանի, Արմենակ Ավակի Բադալյանի, Աշոտ Ավագի Բադալյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը սահմանելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Շուշանիկ Լյուդվիգի Ստեփանյանի, Մարիամ Լյուդվիկի Ստեփանյանի ընդդեմ Ազիզ Ցականի Քոչարյանի, Գարեգին Գերասիմի Քոչարյանի, Նիկոլայ Արամի Գյուրջյանի, Գրետա Հայկի Քոչարյանի, Արմենակ Ավակի Բադալյանի, Աշոտ Ավագի Բադալյանի՝ անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը սահմանելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 03.04.2023 թվականին, ժամը 16:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`