Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47485/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Նարեկ Արմանի Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Սիմոն Արարատի Խեչումյանի, Աստղիկ Գագիկի Քամալյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Նարեկ Արմանի Թադևոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<ՍՈՍ մանկական գյուղեր>> հայկական բարեգործական հիմնադրամի ԾՔԻ <<Կոտայքի>> մասնաճյուղի՝ որդեգրումը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Սիմոն Արարատի Խեչումյանի, Աստղիկ Գագիկի Քամալյանի ընդդեմ Նարեկ Արմանի Թադևոսյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<ՍՈՍ մանկական գյուղեր>> հայկական բարեգործական հիմնադրամի ԾՔԻ <<Կոտայքի>> մասնաճյուղի՝ որդեգրումը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 03.04.2023 թվականին, ժամը` 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`