Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վաչագան Սումբատյան Արայիկի ԱՁ-ի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վաչագան Սումբատյան Արայիկի ԱՁ-սնանկության գործով կառավարիչ Գ. Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 25.08.2022թ. որոշման համաձայն 2023 թ. մարտի 22-ին ժամը 15.30-ին Վաչագան Սումբատյան Արայիկի ԱՁ-ի սնանկության գործով կառավարչի կողմից հայտարարված աճուրդը չի կայացել աճուրդի մասնակցության հայտերի բացակայության պատճառով: 18.04.2023 թ. ժամը 15.00-ին ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 12/9 հասցեում կանցկացվի Վաչագան Սումբատյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված ՙՙMercedes-benz՚՚ C 180 մակնիշի, 35 CZ 201 համարանիշի ավտոմեքենայի վաճառքի կրկնաճուրդը:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 1. Վաչագան Սումբատյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված WDB2020181A455320 նույնականացման համարով, ՙՙMercedes-benz՚՚ C 180 մակնիշի, 35 CZ 201 համարանիշի, 1996թ. արտադրության, արծաթագույն ավտոմեքենան: Ավտոմեքենան արջևի ձախ կողմից ունի մեխանիկական վնասվածքներ, թափքի առանձին հատվածներ դեֆորմացված են: Ավտոմեքենան ունի թափքի և ընթացքային մասերի նորոգման կարիք: Մեկնարկային գինը՝ 472.392 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին «Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Վաչագան Սումբատյան Արայիկի ԱՁ-ի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510015916936968/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`