Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/3552/02/16

27.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/3552/02/16
<<_01_>> __02___ 2023 թ.

Երրորդ անձ՝ Արամ Արսենյանին
/հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք.Ջերմուկ, Շահումյան 5 շ., բն. 21/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ1/3552/02/16 քաղաքացիական գործն ըստ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընդդեմ Մուրադ Սարգսյանի, երրորդ անձ Արամ Արսենյանի` գումար բռնագանձելու և պայմանագրային պարտավորությունները կատարելուն հարկադրելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի ապրիլի 12-ին, ժամը 11:30-ին,ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-27-54

Էլ. փոստ`