Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՆԴ/1896/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցում

28.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Մարիամ Սուրենի Նարգիզյանին
/ՀՀ․ ք․ Երևան, Բակունցի 2 նրբ․, 2 շենք, բն․ 14/
2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Թեև, թիվ ԵԱՆԴ/1896/02/16 քաղաքացիական գործը դատավոր Ա.Վարդանյանին է հանձնվել 2022թ. օգոստոսի 30-ին, սակայն նշված գործով հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել դեռևս 2016թ. մայիսի 13-ին, որն ընդունվել է վարույթ 2016թ. մայիսի 17-ի դատարանի որոշմամբ: Այսինքն, թիվ ԵԱՆԴ/1896/02/16 քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանի վարույթում քննվում է դեռևս 2016թ. մայիսի 17-ից։
Այս առումով, վերլուծելով վերոնշյալ նորմերը, դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Այսինքն, այն պետք է վարույթ ընդունել և գործի քննությունն իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի Մարիամ Սուրենի Նարգիզյանի ընդդեմ Սաթիկ Անդրանիկի Միրոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին ԵԱՆԴ/1896/02/16 քաղաքացիական գործով 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին կայացած նախնական դատական նիստի ընթացքում դատարանը որոշել է թիվ ԵԱՆԴ/1896/02/16 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2023 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին /դահլիճ N7/ և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես հայցվոր:

Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`