Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/63721/02/22 քաղաքացիական գործով Արտակ Արծվիկի Ալեքսանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/63721/02/22


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին
միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ

28 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով ԵԴ/63721/02/22 քաղաքացիական գործով հայցվոր «Միկրո կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲ ընկերության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու վերաբերյալ,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2022թ. որոշմամբ «Միկրո կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ «ՄՍ գրուպ» ՍՊ ընկերության, Ռաֆայել Աշոտի Մալխասյանի և Արտակ Արծվիկի Ալեքսանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
12.12.2022թ. որոշմամբ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ հայցագնի չափով արգելանք է դրվել «ՄՍ գրուպ» ՍՊ ընկերության, Ռաֆայել Աշոտի Մալխասյանի և Արտակ Արծվիկի Ալեքսանյանի գույքի վրա:
22.12.2022թ. հայցվորի ի պաշտոնե ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու վերաբերյալ:
Միջնորդությամբ հայցվոր կողմը միջնորդել է «ՄՍ գրուպ» ՍՊ ընկերության, Ռաֆայել Աշոտի Մալխասյանի և Արտակ Արծվիկի Ալեքսանյանի գույքի և դրամական նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:
Նույն իրավանորմի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց:
Նույն իրավանորմի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Քննության առնելով միջնորդությունը՝ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, օգտվելով տնօրինչականության սկզբունքից, ինքն է միջնորդել հայցի ապահովման միջոցը վերացնելու համար, ինչն, ըստ էության, հայցի ապահովման միջոցը վերացնելու համաձայնություն է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ, 200-րդ, 362-րդ հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2022թ. «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կիրառված հայցի ապահովումը՝ վերացնել «ՄՍ գրուպ» ՍՊ ընկերությանը, Ռաֆայել Աշոտի Մալխասյանին և Արտակ Արծվիկի Ալեքսանյանին պատկանող գույքի վրա դրված արգելանքը:
Որոշումն օրինական ուժի մեջ է հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ որոշումն ստանալու օրվանից յոթնօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`