Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0807/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան «ԲԴԳԽ» ՍՊԸ տնօրեն՝
Խորեն Մանուկի Մալխասյան
(ՀՀ, Արարատի մարզ, գ. Բարձրաշեն, Օրբելու փ., տ. 5)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2023 թվականի մարտի 20-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումն ընդդեմ «ԲԴԳԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «ԲԴԳԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատարանի 2023 թվականի մարտի 21-ի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Մուշեղ Խաչիկյանը (սնանկության գործով կառավարչի որակավորման թիվ 002-19 վկայական):
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները 2023 թվականի մարտի 21-ին ուղարկվել են պարտապան «ԲԴԳԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Արարատի մ., գ. Բարձրաշեն, Օրբելու փ., տ.5 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ «Տեղափոխված» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 2023 թվականի մարտի 21-ին ուղարկվել է պարտապան «ԲԴԳԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Խորեն Մալխասյանին՝ Արարատի մ., գ. Բարձրաշեն, Օրբելու փ., տ.5 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։
Դատարանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը 2023 թվականի մարտի 21-ին ուղարկվել է պարտապան «ԲԴԳԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Արարատի մ., գ. Բարձրաշեն, Օրբելու փ., տ.5 հասցեով և «ԲԴԳԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Խորեն Մալխասյանին՝ Արարատի մ., գ. Բարձրաշեն, Օրբելու փ., տ.5 հասցեով: Նշված փոստային առաքանիները հետ են վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0807/04/23 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումը, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 743008

Էլ. փոստ`