Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ2/0345/05/22 վարչական գործով

30.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0345/05/22 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2023թ.

Հասցեատեր՝ Նարա Դարբինյան
Հասցե՝ քաղաք Վարդենիս, Խ. Ստեփանյան
փողոց, շենք 5, բնակարան 13

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ազատ Վլադիմիրի Աբրահամյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Նարա Հակոբի Դարբինյան՝ Նարա Դարբինյանի մասով քաղաք Վարդենիս, Խ. Ստեփանյան փողոց, շենք 5, բնակարան 13 հասցեի բնակարանի նկատմամբ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 4-4 մատյանի 1147 համարի տակ 2005 թվականի հուլիսի 29-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին:
Վարչական գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`