Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53538/02/21 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Արսեն Գագիկի Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի (այսուհետ` նաև Ընկերություն) ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի (այսուհետ` նաև Պատասխանող), երրորդ անձ՝ Արսեն Գագիկի Մարգարյան (այսուհետ` նաև Երրորդ անձ)՝ մեղավորությունը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Արսեն Գագիկի Մարգարյան՝ մեղավորությունը ճանաչելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 04.05.2023 թվականին, ժամը 14:10-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`