Թիվ ԵԴ/8636/02/23 քաղաքացիական գործով Անուշավան Մելիքի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
03.04.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8636/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
20 մարտի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Անուշավան Մելիքի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանի հայցադիմումին ընդդեմ Անուշավան Մելիքի Հակոբյանի և Անահիտ Մաթևոսի Նազարյանի՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել և դատավորին է մակագրվել 07.03.2023թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 09.03.2023թ.:
Հայցադիմումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`