Թիվ ԵԴ/5008/02/23 քաղաքացիական գործով Տիգրան Վարդանի Գրիգորյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
03.04.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5008/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
22 փետրվարի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Արդշինբանկ» ՓԲ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ նաև հայցադիմում/ ընդդեմ Տիգրան Վարդանի Գրիգորյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել և դատավորին է մակագրվել 08.02.2023թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 13.02.2023թ.:
Հայցադիմումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`