Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ/0374/02/23

06.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Հովհաննես Աղաբեկի Միդեյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զարգարյան փ., 52 շ., բն․ 3

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Գ. Գրիգորյան) թիվ ԳԴ/0374/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հասմիկ Աղաբեկի Միդեյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Աղաբեկ Մնացի Միդեյանի, Անիկ Եղիազարի Տոնոյանի, Հովհաննես Աղաբեկի Միդեյանի և Հակոբ Աղաբեկի Միդեյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին) հրավիրվել է դատական նիստ։
Դատական նիստը տեղի կունենա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում 12.04.2023թ., ժամը 16:00-ին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԱՎԴԱԼՅԱՆ

Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` (0262)- 4-48-47

Էլ. փոստ`