Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԱՔԴ/1133/02/15

10.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

գործ թիվ ԵԱՔԴ/1133/02/15



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<28>> մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանս, ուսումնասիրելով թիվ ԵԱՔԴ/1133/02/15 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) 20.03.2015 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ալեքսանդր Հովհաննսեսի Չեչելյանի ընդդեմ Քրիստինա Համլետի Խանոյանի՝ ձեռք բերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) 01.03.2017 թվականի արձանագրային որոշմամբ Հայկ Խանոյանը, Իվան Պոնկրատևը ներգրավվել են որպես նոր պատասխանողներ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) 06.05.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Քրիստինա Համլետի Խանոյանի, Հայկ Համլետի Խանոյանի ընդդեմ Ալեքսանդր Հովհաննսեսի Չեչելյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին հակընդդեմ հայցադիմումը:
<<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի (28.12.2022թ., ՀՕ-575-Ն) 4-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ առնվազն 35 դատավորի թվակազմով, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ առնվազն 30 դատավորի թվակազմով:>>:
Թիվ ԵԱՔԴ/1133/02/15 քաղաքացիական գործը 22.03.2023 թվականին մակագրվել է դատավոր Ա. Ստեփանյանիս և դատական կազմին է հանձնվել 27.03.2023 թվականին:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 9-րդ, 144-րդ և 1495-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ԵԱՔԴ/1133/02/15 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ՝ 28.09.2023 թվականին, ժամը 12:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`