թիվ ՇԴ1/0199/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
10.04.2023
Լենա Աբաջյան
ՀՀ. Շիրակի մարզ, գ. Գետաշեն, 5 փող., տուն 7
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ1/0199/02/19 քաղաքացիական գործով / ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Գոհարիկ Սարիբեկի Աբաջյանի, Վարուժան Ռաֆիկի, Անահիտ Վարուժանի, Լենա Վարուժանի Աբաջյանի և Գարեգին Վարուժանի Աբաջյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ. Շիրակի մարզ, գ. Գետաշեն, 5 փող., տուն 7» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 17.03.2023 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):
Դատավորի օգնական Է. Հակոբյան
Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23
Հեռ..` 010-441-823 (333)
Էլ. փոստ`