Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/0095/02/23

12.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am
Գործ ՇԴ/0095/02/23
«12» ապրիլի 2023 թվական
ՇԴ25 Ե-
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Ծաղիկ Համլետի Ղազարյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուշ 2 թաղամաս, շենք 4/28, բնակարան 46)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Նվարդ Մելսի Շաբոյանի, երրորդ անձինք՝ Արտյոմ Համլետի Ղազարյանի, Ծաղիկ Համլետի Ղազարյանի և Սուսաննա Համլետի Ղազարյանի՝ բաժնային սեփականությունը հավասար բաժիններով սահմանելու, պատասխանողի բաժնեմասը առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել ր նշանակվել է 07.06.2023 թվականին, ժամը 10:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`