Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34474/02/22 քաղաքացիական գործով Ռոլանդ Զիրոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34474/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

22 մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ/34474/02/22 քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է քննվել թիվ ԵԴ/34474/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Ռոլանդ Զիրոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավոր Ա. Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու հանգամանքով պայմանավորված՝ քաղաքացիական գործը հանձվել է վերամակագրության և 20.03.2023թ.-ին մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին: Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 21.03.2023 թվականին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. հուլիսի 13-ին, ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`