Թիվ ԵԴ/66940/02/22 քաղաքացիական գործով Օսան Ժորայի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
14.04.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66940/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
16 հունվարի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Լևոն Վաչիկի Հակոբյանի հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Օսան Ժորայի Հակոբյանի՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել է 29.12.2022թ., դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 30.12.2022 թ., և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 04.01.2023թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`