Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ հա. ԵԴ/64279/02/22 Պատասխանող՝ Ռոբերտ Ներսիսյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա փ.30, 39 բն.

14.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Որպես պատասխանող կողմ, 2023 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/64279/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության ընդդեմ Ռոբերտ Աղասիի Ներսիսյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 433.550 ՀՀ դրամ գումարով, ՀՀ Արագածոտնի մարզ, Ապարան համայնքի, գյուղ Եղիպատրաշ հասցեում գտնվող անշարժ գույքը/սեփ. Վկայական թիվ 14032019-02-0009/ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությանը օտարելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:


Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`