Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9240/02/23

14.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ և 199-րդ և 200-րդ հոդվածներով

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9240/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«13» ապրիլի 2023 թվական ք.Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը քննության առնելով Աղավնի Սամվելի Ամիրյանի ընդդեմ Կարեն Սամվելի Սարգսյանի՝ պաշտպանական որոշում կայացնելու պահանջի մասին հայցադիմումը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /այսուհետ նաև՝ Դատարան/ հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել է 13.03.2023 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 14.03.2023 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
Աղավնի Սամվելի Ամիրյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կարեն Սամվելի Սարգսյանի և խնդրել՝ 1.Ներկայացված հայցադիմումը բավարարել և արգելել վեց ամիս ժամկետով Կարեն Սամվելի Սարգսյանին /ընտանիքում բռնություն գործադրած անձին/ մոտենալ Աղավնի Սամվելի Ամիրյանին /ընտանիքում բռնության ենթարկվածին/ և վերջինիս խնամքին գտնվող անձանց:
2. Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին /ընտանիքում բռնություն գործադրած անձին/ այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ Աղավնի Ամիրյանի և վերջինիս խնամքին գտնվող անձանց /ընտանիքում բռնության ենթարկվածի/ աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու, երեխայի մանկապարտեզ և այլ վայրեր։
3. Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին /ընտանիքում բռնություն գործադրած անձին/ հեռախոսային նամակագրական կամ կապի այլ միջոցներով Աղավնի Սամվելի
Ամիրյանի/ընտանիքում բռնության ենթարկվածի և վերջինիս խնամքին գտնվող անձանց հետ:
16.03.2023 թվականի Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
23.03.2023 թվականից մինչև 07.04.2023 թվականը ներառյալ դատավորի անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում կհրապարակվի 13.04.2023 թվականին, այդ մասին կատարելով համապատասխան գրառում՝ Դատական Տեղեկատվական Համակարգ DataLex.am ծրագրում:
Պատասխանող՝ Կարեն Սամվելի Սարգսյանի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:

Հայցվոր կողմի իրավական դիրքորոշումը
Դիմելով Դատարան հայցվորը հայտնել է, որ 06.03.2023թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ դպրոցական ավագ տեսուչ, ոստ. Մայոր Ք.Պետրոսյանի կողմից որոշում է կայացվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանքիում համերաշխության վերականգման մասին ՀՀ օրենք» 7-րդ հոդվածի համաձայն՝ կիրառել «Անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին» որոշում և Կարեն Սամվելի Սարգսյանին արգելվել է 20 օր ժամկետով 50 մ հեռավորությամբ մոտանալ բռնության ենթարված Աղավնի Սամվելի Ամիրյանին, այցելել վերջինիս բնակության, հանգստի, աշխատանքի և այլ վայրեր, երեխայի մանկապարտեզ, հեռախոսային նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Ա.Ամիրյանի հետ:
06.03.2023թ. ք.Երևան, Կոմիտաս 26 հասցեի բակում Կարեն Սամվելի Սարգսյանը ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Աղավնի Ամիրյանին և վերջինիս եղբոր կնոջը՝ Մերի Մաթևոսյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ։
Սույն գործով հոգեբանական և ֆիզիկական բռնությունները կրում են շարունակական բնույթ և առավել երկարատև լուծման անհրաժեշտություն է ծագել:
Վկայակոչելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանքիում համերաշխության վերականգման մասին ՀՀ օրենք» 4-րդ, 8-րդ, 11-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 202-րդ, 234-րդ, 234.1-րդ, 234.2-րդ, 234.3-րդ, 234.4-րդ հոդվածները դատարանից խնդրել է՝ 1.Ներկայացված հայցադիմումը բավարարել և արգելել վեց ամիս ժամկետով Կարեն Սամվելի Սարգսյանին /ընտանիքում բռնություն գործադրած անձին/ մոտենալ Աղավնի Սամվելի Ամիրյանին /ընտանիքում բռնության ենթարկվածին/ և վերջինիս խնամքին գտնվող անձանց:
2. Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին /ընտանիքում բռնություն գործադրած անձին/ այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ Աղավնի Ամիրյանի և վերջինիս խնամքին գտնվող անձանց /ընտանիքում բռնության ենթարկվածի/ աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու, երեխայի մանկապարտեզ և այլ վայրեր։
3. Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին /ընտանիքում բռնություն գործադրած անձին/ հեռախոսային նամակագրական կամ կապի այլ միջոցներով Աղավնի Սամվելի
Ամիրյանի/ընտանիքում բռնության ենթարկվածի և վերջինիս խնամքին գտնվող անձանց հետ:

Պատասխանողի իրավական դիրքորոշումը
Ներկայացված հայցապահանջի դեմ պատասխանող կողմը որևէ պատասխան կամ գրավոր դիրքորոշում չի ներկայացրել:

Հայցադիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր
1. Ֆրանսերենից հայերեն թարգմանված թիվ 002320/2018 ծննդյան վկայականի համաձայն՝ 18.09.2018 թվականին ծնված Անահիտ Սարգսյանի հայրն է հանդիսանում Կարեն Սամվելի Սարգսյանը, իսկ մայրը՝ Աղավնի Սամվելի Ամիրյանը:
2. Համաձայն DataLex Դատական Տեղեկատվական Համակարգի` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր` Ն.Ավետիսյան/ 28.02.2023 թվականին ըստ հայցի Աղավնի Սամվելի Ամիրյանի ընդդեմ Կարեն Սամվելի Սարգսյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին թիվ ԵԴ/54462/02/22 քաղաքացիական գործով վճռել է՝ «Հայցը բավարարել մասնակի. 1.Լուծել Աղավնի Սամվելի Ամիրյանի և Կարեն Սամվելի Սարգսյանի ամուսնությունը` գրանցված 27.11.2017թվականին՝ Երևան քաղաքի Շենգավիթ ՔԿԱԳ տարածքային բաժնում, թիվ 859/707/2017/ համարի տակ /ամուսնության վկայական՝ ԱԲ թիվ 212690/: 2.Կարեն Սամվելի Սարգսյանից հօգուտ Աղավնի Սամվելի Ամիրյանի` 18.09.2018թվականին ծնված Անահիտ Սարգսյանի համար բռնագանձել ալիմենտ՝ կայուն դրամական գումարով՝ ամսական 40․000 ՀՀ դրամի չափով, մինչև երեխայի չափահաս դառնալը: 3.Հայցապահանջը՝ մնացած մասով, մերժել: 4.Ալիմենտի բռնագանձումը կատարել 20.10.2022 թվականից: 5. Կարեն Սամվելի Սարգսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 9.600 ՀՀ դրամ: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում»:
3. 11.01.2023 թվականի Արաբկիր վարչական շրջանի «ԱՐԱԲԿԻՐ 005» համատիրության մասնաճյուղի տնօրեն՝ Ա.Երիցյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Աղավնի Ամիրյանը /ծնվ. 1992թ./ բնակվում է Երևան քաղաք, Ա.Խաչատրյան 19 շենք, 22 բնակարանում դստեր 2018 թվականին ծնված Անահիտ Կարենի Սարգսյանի հետ /զբաղվածությունը՝ մանկապարտեզ/:
4. 06.03.2023 թվականի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր ստորաբաժանման ավագ տեսուչ ոստիկանության մայոր Ք.Պետրոսյանի ընտանիքում բռնության գործադրման անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշման համաձայն՝ պարզել է, որ Կարեն Սամվելի Սարգսյանը /ծնվ.02.06.1985թ./ բնակվող՝ ք.Երևան, Սևանի փողոց 13 բն.124 /չի աշխատում/ 06.03.2023 թվականին ժամը 16:5-ի սահմաններում ք.Երևան Կոմիտաս 26 հասցեի բակում ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Աղավնի Սամվելի Ամիրյանին և վերջինիս եղբոր կնոջը՝ Մերի Աշոտի Մաթևոսյանին պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Որոշել է՝ Կարեն Սամվելի Սարգսյանի նկատմամբ կայացնել անհետաձգելի մաջամտության մասին որոշում, վերջինիս 20 օր ժամկետով արգելել այցելել նախկին կնոջ՝ բնակարան հասցե՝ ք.Երևան, Ա.Խաչատրյան 19 շենք, բնակարան 22 հասցե, աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հ. Հակոբյան 3, երեխայի մանկապարտեզ՝ Գ.Արծրունի 57 հասցե: Այգելել նաև նամակագրական կապ ունենալ Ա. Ամիրյանի հետ 20 օր ժամկետով: Միաժամանակ արգելել Ա. Ամիրյանին և վերջինիս ընտանիքի անդամներին մոտենալ 50 մետր հեռավորությունից:

Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումը
Վերլուծելով գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները, հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և առաջնորդվելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ պետք է հայցը բավարարել մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը գտնում է, որ քննվող հայցադիմումով ներկայացված պահանջներին իրավական ճիշտ գնահատական տալու և վեճը ճիշտ լուծելու համար նախ և առաջ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել և պարզել սույն դեպքում ընտանիքում բռնության փաստի առկայությունն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որից հետո միայն անդրադառնալ կիրառման ենթակա միջոցների ընտրությանը:
Այսպես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:
<<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ընտանիքում բռնություն է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ընտանիքում բռնության տեսակներից է հոգեբանական բռնությունը` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն`
1. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են`
1) նախազգուշացումը.
2) անհետաձգելի միջամտության որոշումը.
3) պաշտպանական որոշումը:
2. Պաշտպանության միջոցների կիրառման մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Պաշտպանության միջոցները կիրառվում են` առաջնորդվելով սույն օրենքով սահմանված սկզբունքներով և ապահովելով միջամտության համաչափությունը: Դրանց կիրառումը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելուն և քրեական հետապնդում իրականացնելուն:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն`
1. Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը: /.../
2. Անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը:
3. Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու և ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:
4. Պաշտպանական որոշումը կայացվում է մինչև 6 ամիս ժամկետով և կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչև 3 ամիս ժամկետով (…):
Մեջբերված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտանիքը և դրա անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, որն ի թիվս այլնի ենթադրում է այնպիսի իրավական հիմքերի առկայությունը, որոնք կբացառեն ընտանիքում բռնության դրսևորման հնարավորությունը: Նման նպատակի իրագործմանն է ուղղված <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 31.01.2018 թվականին:
<<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենքը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:
Նշված օրենքը, սահմանելով ընտանիքում բռնության դրսևորման մի քանի տեսակ, դրանց շարքին է դասում նաև հոգեբանական բռնությունը, որից պաշտպանվելու նպատակով էլ սույն գործով հայցվորը դիմել է դատական պաշտպանության` հայցելով պաշտպանական որոշում:
Այսպիսով, տվյալ դեպքում պաշտպանական որոշում կայացնելու անհրաժեշտությունը վերհանելու նպատակով դատարանը պետք է պարզի, թե արդյոք հայցվորն ու պատասխանողն օրենքի իմաստով հանդիսանում են ընտանիքի անդամներ, և արդյոք պատասխանողը հայցվորի հանդեպ կիրառել է հոգեբանական բռնություն, որը հիմք է պաշտպանական որոշում կայացնելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:
<<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ընտանիքի անդամներ`
ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում` խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները, (…)
4) ընտանիքում բռնություն գործադրած անձ` ֆիզիկական անձ, որի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.
5) ընտանիքում բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում բռնությունից.
6) խնամքի տակ եղող անձ` երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, որը բնակվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի հետ, և որին վերջինս մշտապես հոգ է տանում (…):
8) ռեաբիլիտացիոն ծրագիր՝ համալիր միջոցառումների ծրագիր, որն ուղղված է բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ֆրանսերենից հայերեն թարգմանված թիվ 002320/2018 ծննդյան վկայականի համաձայն՝ 18.09.2018 թվականին ծնված Անահիտ Սարգսյանի հայրն է հանդիսանում Կարեն Սամվելի Սարգսյանը, իսկ մայրը՝ Աղավնի Սամվելի Ամիրյանը:
Ավելին, համաձայն DataLex Դատական Տեղեկատվական Համակարգի` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 28.02.2023 թվականին /դատավոր` Ն.Ավետիսյան/ ըստ հայցի Աղավնի Սամվելի Ամիրյանի ընդդեմ Կարեն Սամվելի Սարգսյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին թիվ ԵԴ/54462/02/22 քաղաքացիական գործով վճռվել է՝ «Հայցը բավարարել մասնակի. 1.Լուծել Աղավնի Սամվելի Ամիրյանի և Կարեն Սամվելի Սարգսյանի ամուսնությունը` գրանցված 27.11.2017թվականին՝ Երևան քաղաքի Շենգավիթ ՔԿԱԳ տարածքային բաժնում, թիվ 859/707/2017/ համարի տակ /ամուսնության վկայական՝ ԱԲ թիվ 212690/: 2.Կարեն Սամվելի Սարգսյանից հօգուտ Աղավնի Սամվելի Ամիրյանի` 18.09.2018թվականին ծնված Անահիտ Սարգսյանի համար բռնագանձել ալիմենտ՝ կայուն դրամական գումարով՝ ամսական 40․000 ՀՀ դրամի չափով, մինչև երեխայի չափահաս դառնալը: 3.Հայցապահանջը՝ մնացած մասով, մերժել: 4.Ալիմենտի բռնագանձումը կատարել 20.10.2022 թվականից: 5. Կարեն Սամվելի Սարգսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 9.600 ՀՀ դրամ: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում»:
Ընդ որում, 11.01.2023 թվականի Արաբկիր վարչական շրջանի «ԱՐԱԲԿԻՐ 005» համատիրության մասնաճյուղի տնօրեն՝ Ա.Երիցյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Աղավնի Ամիրյանը /ծնվ. 1992թ./ բնակվում է Երևան քաղաք, Ա.Խաչատրյան 19 շենք, 22 բնակարանում դստեր 2018 թվականին ծնված Անահիտ Կարենի Սարգսյանի հետ /զբաղվածությունը՝ մանկապարտեզ/:
Այսպիսով, վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործով ձեռք բերված ապացույցների հետ, դատարանն արձանագրում է, որ հայցվորը և պատասխանողը, ինչպես նաև վերջիններիս երեխան հանդիսանում են ընտանիքի անդամներ և վերջիններիս նկատմամբ հավասարապես կիրառելի են <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքի դրույթները:
Անդրադառնալով բռնության դեպքի առկայությանը` Դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից հայցվորի հանդեպ հոգեբանական բռնություն գործադրված լինելու փաստը հաստատվում է գործում առկա` ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր ստորաբաժանման ավագ տեսուչ ոստիկանության մայոր Ք.Պետրոսյանի ընտանիքում բռնության գործադրման անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ 06.03.2023 թվականին կայացված որոշմամբ, որի համաձայն՝ պարզել է, որ Կարեն Սամվելի Սարգսյանը /ծնվ.02.06.1985թ./ բնակվող՝ ք.Երևան, Սևանի փողոց 13 բն.124 /չի աշխատում/ 06.03.2023 թվականին ժամը 16:5-ի սահմաններում ք.Երևան Կոմիտաս 26 հասցեի բակում ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Աղավնի Սամվելի Ամիրյանին և վերջինիս եղբոր կնոջը՝ Մերի Աշոտի Մաթևոսյանին պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Որոշել է՝ Կարեն Սամվելի Սարգսյանի նկատմամբ կայացնել անհետաձգելի մաջամտության մասին որոշում, վերջինիս 20 օր ժամկետով արգելել այցելել նախկին կնոջ՝ բնակարան հասցե՝ ք.Երևան, Ա.Խաչատրյան 19 շենք, բնակարան 22 հասցե, աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հ. Հակոբյան 3, երեխայի մանկապարտեզ՝ Գ.Արծրունի 57 հասցե: Այգելել նաև նամակագրական կապ ունենալ Ա. Ամիրյանի հետ 20 օր ժամկետով: Միաժամանակ արգելել Ա. Ամիրյանին և վերջինիս ընտանիքի անդամներին մոտենալ 50 մետր հեռավորությունից:
Վերոգրյալների ամփոփմամբ Դատարանը հաստատված է համարում պաշտպանական որոշում կայացնելու համար անհրաժեշտ այն փաստերը, որ հայցվորը և պատասխանողը հանդիսացել են ընտանիքի անդամներ` ամուսիններ, և պատասխանողը հայցվորի հանդեպ գործադրել է հոգեբանական այնպիսի բռնություն, որը թելադրում է նման դեպքերի կանխարգելման նպատակով օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով կիրառման ենթակա միջոցների ընտրությանը` Դատարանը գտնում է, որ դրանց թույլատրելի շրջանակն սահմանված է <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, որի համաձայն` /.../:
5. Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանիքում բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը.
2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող` ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.
3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.
4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.
5) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել` ընտանիքում բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ եղող անձանց խնամքի ծախսերը` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանիքում բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.
6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.
7) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ.
8) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ` նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ:
Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները, կիրառված բռնության բնույթը և դրա հետևանքով հայցվորի մեջ հարուցված վախը` իր կամ ընտանիքի անդամի /երեխայի/ անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, ինչպես նաև առաջնորդվելով ընտանիքում բռնության ենթարկված անձանց անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնության, ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի աջակցության, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման, ինչպես նաև հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները և Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս, Johansen v. Norway գործով Եվրոպական դատարանի 07.08.1996 թվականի վճիռը, 78-րդ կետ), ուստիև արձանագրելով երեխայի լավագույն շահերի առաջնահերթության սկզբունքները, դատարանը գտնում է, որ սույն դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ սահմանափակումները`
1) Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին մոտենալ Աղավնի Սամվելի Ամիրյանին և վերջինիս խնամքին գտնվող երեխա՝ Անահիտ Կարենի Սարգսյանին, ծնված՝ 17.09.2018 թվականին։
2) Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող Աղավնի Սամվելի Ամիրյանի աշխատանքի, հանգստի, բնակվելու վայրեր և վերջինիս խնամքին գտվող իրենց երեխա՝ Անահիտ Կարենի Սարգսյանի, նախադպրոցական կրթության (մանկապարտեզ), հանգստի, բնակվելու վայրեր:
3) Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Աղավնի Սամվելի Ամիրյանի և վերջինիս խնամքին գտվող իրենց երեխա՝ Անահիտ Կարենի Սարգսյանի, ծնված՝ 17.09.2018թ. հետ:
Ընդ որում, կիրառվող սահմանափակումներն անհրաժեշտ է պահպանել չորս ամիս ժամկետով` պաշտպանելով հայցվորին և երեխային ապագա հնարավոր բռնություններից, իսկ ժամկետի մնացած մասով դատարանը գտնում է, որ ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվոր կողմը հայցապահանջում թեև նշել է «վերջինիս խնամքին գտնվող անձանց», սակայն գործում առկա 11.01.2023 թվականի Արաբկիր վարչական շրջանի «ԱՐԱԲԿԻՐ 005» համատիրության մասնաճյուղի տնօրեն՝ Ա.Երիցյանի կողմից տրված տեղեկանքով հիմնավորվել է, որ հայցվորի խնամքին է գտնվում և վերջինիս հետ բնակվում է միայն անչափահաս երեխան, հետևաբար հայցվոր կողմի հայցը՝ վերջինիս խնամքին գտնվող անձանց մասով ենթակա է բավարարման միայն իր և երեխայի մասով, իսկ հայցը՝ այլ անձանց մասով ենթակա է մերժման վերը նշված հիմքով:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4 հոդվածի 4-րդ մասի համաձայն` պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանիքում բռնության ենթարկված անձը, ապա նաև այն ներկայացրած անձին: Անհրաժեշտության դեպքում դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմին:

Դատական ծախսերի բաշխման մասին եզրահանգում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով, հետևաբար դատարանն այդ հարցը համարում է լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ և 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Աղավնի Սամվելի Ամիրյանի ընդդեմ Կարեն Սամվելի Սարգսյանի` պաշտպանական որոշման կայացման մասին հայցադիմումը բավարարել մասնակի և Կարեն Սամվելի Սարգսյանի նկատմամբ 4 (չորս) ամիս ժամկետով կիրառել հետևյալ սահմանափակումները`
1) Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին մոտենալ Աղավնի Սամվելի Ամիրյանին և վերջինիս խնամքին գտնվող երեխա՝ Անահիտ Կարենի Սարգսյանին, ծնված՝ 17.09.2018 թվականին։
2) Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող Աղավնի Սամվելի Ամիրյանի աշխատանքի, հանգստի, բնակվելու վայրեր և վերջինիս խնամքին գտվող իրենց երեխա՝ Անահիտ Կարենի Սարգսյանի, նախադպրոցական կրթության (մանկապարտեզ), հանգստի, բնակվելու վայրեր:
3) Արգելել Կարեն Սամվելի Սարգսյանին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Աղավնի Սամվելի Ամիրյանի և վերջինիս խնամքին գտվող իրենց երեխա՝ Անահիտ Կարենի Սարգսյանի, ծնված՝ 17.09.2018թ. հետ:
2. Հայցը մնացած մասով մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 010-57-66-04

Էլ. փոստ`