Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

14.04.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29․1 հոդված

Տեղեկացնում եմ Ձեզ, որ Արտաշատի համայնքապետարանում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքերով 31.03.2023 թվականին հարուցվել է վարչական վարույթ՝ Ձեր («Սիլվա Վարդանյան»ա/ձ) կողմից Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 125 հասցեի դիմաց՝ ոչ սահմանված վայրում՝ մայթեզրին, առևտուր իրականացնելու վերաբերյալ։ Ձեր գործողությունն առաջացրել է վարչական իրավախախտում՝ <<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն, այն է՝ <<1. Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով>>:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով` Դուք հրավիրվում եք Արտաշատի համայնքապետարան /5-րդ հարկ, իրավաբանական բաժին/ մասնակցելու վարչական վարույթի շրջանակներում 21.04.2023թ-ին, ժամը 16:00-ին նշանակված լսմանը:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի/ների/ կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հայտնում եմ նաև, որ վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը կամովին չկատարելու դեպքում այն սահմանված կարգով կներկայացվի հարկադիր կատարման։


Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի
Իրավաբանական բաժնի պետի
պարտականությունները կատարող՝ Ա․ ԳՈԼԵՑՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62

Հեռ..` 0235/ 2-23-83

Էլ. փոստ`