Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

14 ապրիլի 2023թ. ք․ Կապան

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանը (այսուհետ՝ Դատարան), ուսումնասիրելով Հովիկ Երվանդի Ջիլավյանի կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու հարցը,
Ո Ր Ո Շ Ե Ց

Հովիկ Երվանդի Ջիլավյանի ներկայացրած դիմումը՝ Ժորա Երվանդի Ջիլավյանին մահացած ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակել 16․05․2023 թվականին, ժամը 15։00-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք․Կապան, Մելիք Ստեփանյան 3/2, դատական նիստերի դահլիճ 1)։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` ԳՈՒՐԳԵՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`