Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48272/02/23 քաղաքացիական գործով Արսեն Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/48272/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 մարտի 2023 թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /դատավոր՝ Արամ Մկրտչյան/, քննարկելով ըստ հայցի «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Արսեն Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Փիլոսյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Արսեն Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/48272/02/22 քաղաքացիական գործը հանձնվել է վերամակագրության և 06.03.2023 թվականին մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին, իսկ վերջինիս աշխատակազմին է տրամադվել 14.03.2023 թվականին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ և քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հուլիսի 04-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`