Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/43686/02/22 քաղաքացիական գործով Ռազմիկ Մխիթարի Բարսեղյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43686/02/22





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

6-ը ապրիլի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Միհրան Արմենի Սողոմոնյանի, Ռազմիկ Մխիթարի Բարսեղյանի, Տիգրան Ռոբերտի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ
Դատարանի 31.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 20.02.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 06.04.2023թ.:
Պատասխանողներին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան:
Վերջիններիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատշաճ ծանուցված Պատասխանողները հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ ներկայացվել է ալիմենտի բռնագանձման պահանջ, պատշաճ ծանուցված պատասխանողները հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչպես նաև գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայությունը, Դատարանը գտնում է, որ սույն գործը քննելիս պետք է կիրառել արագացված դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/43686/02/22 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
Դատական ակտը կհրապարակվի 2023թ. ապրիլի 28-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`